Սպորտն Ավստրիայում
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7a/2010_Opening_Ceremony_-_Austria_entering.jpg/380px-2010_Opening_Ceremony_-_Austria_entering.jpg)
Ավստրիայում պատմականորեն զարգացում են ապրել ձմեռային սպորտաձևերը՝ լեռնադահուկային սպորտը (Ավստրիան Եվրոպայում միակ երկիրն է, որտեղ լեռնադահուկային փորձառությունը դպրոցական ծրագրի պարտադիր մաս է), տրամպլինից դահուկացատկը, սահնակային սպորտը, գեղասահքը, դահուկային երկամարտը և այլն։ Ամառային սպորտաձևերից Ավստրիայում տարածում ունեն ֆուտբոլը, լողը, ձյուդոն, առագաստային սպորտը, բայդարկաներով և կանոեներով թիավարությունը[1][2][3]։
Ավստրիայում առագաստային մարզաձևով զբաղվելու համար առավել հարմարավետ են համարվում Նոյզիդլեր Զե և Զալցկամերգուտ խոշոր լճերը։ Ավստրիայում առագաստանավեր կարելի է հանդիպել նաև Դանուբ գետի վրա[2]։
Ավստրիան Օլիմպիական խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիական Ինսբրուք քաղաքը երկու անգամ՝ 1964 և 1976 թվականներին, եղել է ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք[2]։
Ավստրիացիները առավել հաջողված են ելույթ ունենում ձմեռային, քան թե ամառային Օլիմպիադայում։ Լեռնադահուկային մարզաձևերում Ավստրաիան համարվում է օլիմպիական պատմության անվիճելի առաջատարը։ Ավստրիան ունի ավելի քան 100 մրցանակ և այդ ցուցանիշով էականորեն առաջ է երկրորդ տեղում հայտնված Ֆրանսիայից, որի մարզիկներն ընդհանուր առմամբ ունեն 50 մեդալ։ Հռչակավոր ավստրիացի լեռնադահուկորդներից են Թոնի Զայլերը, Շտեֆան Էբերխարտերը, Բենի Ռայխը, Հերման Մայերը, Միխայելա Դորֆմայստերը և շատ այլ մարզիկներ[2]։
Վերջին տարիներին ավստրիացիները հաջող են հանդես գալիս նաև տրամպլինից դահուկացատկի մարզաձևում։ Այս մարզաձևում Օլիմպիական և աշխարհի առաջնության բազմակի չեմպիոններ են Թոմաս Մորգենշտերնը, Անդրեաս Կոֆլերը, Գրեգոր Շլիրենցաուերը, Վոլֆգանգ Լոյցլը[1]։
Լեռնադահուկային երկամարտում Ֆելիկս Գոտվալդի ղեկավարությամբ Ավստրիայի հավաքականը հաջող է հանդես եկել 2006 և 2010 թվականների ձմեռային Օլիմպիադայում[2]։
Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը ավստրիացիները գեղասահքի համաշխարհային առաջատարներից են եղել, սակայն 1950-1960 թվականներին նրանց հաջողղությունները սկսել են անկում արձանագրել։ Գեղասահքի գծով վերջին օլիմպիական մեդալը Ավստրիան գրավել է 1972 թվականին[2]։
Ամառային սպորտաձևերում ավստրիացի մարզիկները առավել շատ մեդալներ են նվաճել բայդարկաներով և կանոեներով թիավարությունից (14 մեդալ) և լողից (12 մեդալ)։ Մյուս բոլոր ամառային սպորտաձևերից նրանց հաշվին չի կուտակվել 10-ից ավելի մեդալ[2]։
Ընդհանուր առմամբ վերջին ամառային Օլիմպիական խաղերին ավստրաիցիների ելույթները անհաջող են եղել։ 1992-2012 թվականներին 6 խաղերից 4-ում Ավստրիան ընդհանրապես առանց ոսկե մեդալի է մնացել[1][2]։ Ամառային Օլիմպիական խաղերի ամբողջ պատմության ընթացքում ավստրիացիներն ընդամենը 1 անգամ են կարողացել հաղթել ավելի քան 10 մեդալ ստանալ։ Դա տեղի է ունեցել 1936 թվականին Բեռլինում։
Ավստրիայի տափողակով հոկեյի աշխարհի առաջնության հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիայի տափողակով հոկեյի հավաքականը իր պատմության ընթացքում նվաճել է 2 բրոնզե մեդալ (1931 և 1947 թվականներին)։ Այն փլեյ օֆում մասնակցություն չի ունեցել 1994 թվականից ի վեր։ 2005 թվականին հավաքականը բավական անհաջող է ելույթ ունեցել իր երկրի մրցաշարում՝ զբաղեցնելով 16-րդ հորիզոնականը։ Հետագայում հավաքականն իրեն դրսևորել է որպես փոփոխական խաղացող մշտապես դիրքերը փոխելով գլխավոր և առաջին դիվիզիոններում։
2008 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին Ավստրիան Շվեյցարիայի հետ համատեղ հյուրընկալել է Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը։ Առաջնությունն անց է կացվել բարձր մակարդակով։ Ավստրիայում խաղերը կազմակերպվել են 4 քաղաքներում՝ Վիեննայում, Ինսբրուքում, Զալցբուրգում և Կլագենֆուրտում։ Վիեննայում տեղի են ունեցել ամենաշատ խաղերը՝ խմբային փուլի 3 խաղ, 2 քառորդ եզրափակիչի խաղ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղեր։ Թեև Ավստրիայի ազգային հավաքականը նախընտրական փուլից դուրս չի եկել, ավստրիացիները միևնույն է գոհ են մնացել բուն առաջնության կազմակերպչական մակարդակից։
Ավստրիացի մարզիկների այլ ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շախմատի աշխարհի առաջին չեմպիոնը եղել է Ավստրո-Հունգարական կայսրության քաղաքացի Վիլհելմ Ստեյնիցը։
1995 թվականին թենիսիստ Թոմաս Մուստերը հաղթել է Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունում, իսկ 1996 թվականին 6 շաբաթվա ընթացքում գլխավորել է միանձնյա դասակարգի աշխարհի աղյուսակը։
2003 թվականին սեղանի թենիսի խաղացող Վերներ Շլագերը ջախջախիչ հաղթանակ է տարել Փարիզի աշխարհի առաջնությունում։
Ավստրիացի առագաստանավորդ Հուբերտ Ռաուդաշլը պատմության մեջ միակ մարդն է, ով անընդմեջ մասնակցություն է ունեցել 9 Օլիմպիական խաղերում։ Նա անցել է 1964 թ.-ից մինչև 1996 թվականների օլիմպիական մրցուղիները։ Բացի այդ, Ռաուդաշլին աշխարհի երեք մարզիկներից մեկն է, ով կարիերայի ընթացքում առնվազն 9 խաղերում մասնակցություն է ունեցել։
Ավստրիայի ամենամեծ սպորտային իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1950 թվականի Ջրասպորտի Եվրոպայի առաջնություն (Վիեննա)[4][5]
- 1951 թվականի Սեղանի թենիսի աշխարհի առաջնություն (Վիեննա)
- 1964 թվականի Ձմեռային օլիմպիական խաղեր (Ինսբրուք)[2][6]
- 1967 թվականի Հոկեյի աշխարհի առաջնություն (Վիեննա)[7]
- 1971 թվականի Սուսերամարտի աշխարհի առաջնություն (Վիեննա)[8]
- 1975 թվականի Ձյուդոյի աշխարհի առաջնություն (Վիեննա)
- 1976 թվականի Ձմեռային օլիմպիական խաղեր (Ինսբրուք)[2][9]
- 1977 թվականի Հոկեյի աշխարհի առաջնություն (Վիեննա)[10]
- 1983 թվականի Սուսերամարտի աշխարհի առաջնություն (Վիեննա)
- 1984 թվականի Ձյուդոյի աշխարհի առաջնություն (Վիեննա)
- 1987 թվականի Հոկեյի աշխարհի առաջնություն (Վիեննա)
- 1995 թվականի Ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնություն (Վիեննա)[4][5]
- 1996 թվականի Համաշխարհային հոկեյի առաջնություն (Վիեննա)[11]
- 2005 թվականի Տափողակի համաշխարհային առաջնություն (Ինսբրուք, Վիեննա)[12]
- 2008 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն (Վիեննա, Ինսբրուկ, Զալցբուրգ, Կլագենֆուրտ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Entwicklung des ÖOC und der Olympischen Bewegung seit 2011.(գերմ.)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Entwicklung des ÖOC und der Olympischen Bewegung seit 1945.(գերմ.)
- ↑ Historischer Ursprung und Entwicklung von 1894 bis 1938.(գերմ.)
- ↑ 4,0 4,1 EUROPEAN SWIMMING CHAMPIONSHIPS (MEN).(անգլ.)
- ↑ 5,0 5,1 EUROPEAN SWIMMING CHAMPIONSHIPS (WOMEN).(անգլ.)
- ↑ Official report Winter Olympic Games 1964.(անգլ.)
- ↑ Хоккей: Малая энциклопедия спорта / Сост. Брусованский А. М., Лукашин Ю. С., Рыжков Д. Л. — М.: Физкультура и спорт, 1990. — 685 с. — 100 000 экз. — ISBN 5-278-00153-4.(ռուս.)
- ↑ The Guinness Encyclopaedia of Sports Records & Results (1987). Fencing World Championships, pages 165-167. Guinness Superlatives Ltd. ISBN 0-85112-492-5.(անգլ.)
- ↑ "Innsbruck 1976". Olympic.org. International Olympic Committee.(անգլ.)
- ↑ WORLD CHAMPIONSHIPS VIENNA - EVENT.(անգլ.)
- ↑ Championnats du monde 1996.(գերմ.)
- ↑ "2005 IIHF World Championship". International Ice Hockey Federation.(գերմ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սպորտն Ավստրիայում կատեգորիայում։ |